Իրանի արտգործնախարարն այսօր ժամանում է Հայաստան
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային երկօրյա այցով այսօր ժամանում է Հայաստան: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Սալեհին մասնակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, որը տեղի է ունենալու վաղը: Պլանավորված է նաև, որ Սալեհին բանակցություններ է վարելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: