Ադրբեջանում կենտրոնացվում են ամերիկյան ու իսրայելական ուժեր. ամերիկյան ռադիոկայան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Իսրայելն Ադրբեջանում հիմնել են էլեկտրոնային դիտարկման բազա՝ հետևելու համար Իրանում ընթացող իրադարձություններին:

Որոշակի տեղեկություններով՝ Իրանի վրա ռազմական հարձակման դեպքում Իսրայելն օգտագործելու է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքը: Հենց դրա համար էլ ԱՄՆ-ն այդ երկրները ներառել է իր զորավարժություններում: Այս մասին նշված է ամերիկյան WNWI ռադիոկայանի տարածած հայտարարության մեջ:

Նման եզրակացություն է արվել այն բանից հետո, ինչ վրաց-ամերիկյան Agile Spirit 2013 ամենամյա հերթական զորավարժությունների արդյունքներով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ 2014 թվականին հավանաբար այդ զորավարժություններում կներառվեն նաև Թուրքիան ու Ադրբեջանը:

Ալասանիայի խոսքերով՝ այդ երկրների հետ Վրաստանն ունի «յուրահատուկ» ռազմական համագործակցություն: Աղբյուրի տվյալներով՝ ներկայումս Ադրբեջանում նկատվում է ամերիկյան ու իսրայելական ռազմական կոնտինգենտի կենտրոնացում: Ռադիոկայանը պնդում է, որ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Թել Ավիվը երբեք չեն խոստովանում, որ իրենց զորքերը կենտրոնացվել են Իրանի սահմանի մոտ:

Հաղորդագրությունում ասվում է, որ Իսրայելն արդեն իսկ Ադրբեջանում կուտակել է էական պոտենցիալ՝ իր ռազմաօդային ուժերի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930