Մխիթարյանի հարվածից հետո Շախտյորը վերականգնում է Դինամոյի հետ խաղի հաշվի հավասակշռությունը (տեսանյութ)
Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի Կիևի «Դինամո» – «Շախտյոր» հանդիպման 44-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավեց տանտերերի դարպասը: Ճիշտ է, գոլը գրանցվեց «Դինամոյի» պաշտպան Դանիլո Սիլվայի հաշվին, քանի որ Հենրիխի հարվածից հետո գնդակը դիպավ նրան և շեղեց ուղղությունը: Նշենք, որ 2008թ ի վեր «Շախտյորը» Կիևում առաջին անգամ գրավեց «Դինամոյի» դարպասը:
Այս պահին «Դինամո» – «Շախտյոր» խաղում ընդմիջում է: Հաշիվը հավասար է` 1:1:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը