«Բայդենը Պարկինսոնի հիվանդություն չունի». Ժան-Պյեր

«Նախագահ Բայդենը Պարկինսոնի հիվանդությամբ չի տառապում», – անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պյերը։

«Նախկինում նա Պարկինսոնի հիվանդությունից չի բուժվել և այսօր էլ նման բուժման կարիք չունի», – հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, թե Բայդենը նաև այդ հիվանդության դեմ որևէ դեղամիջոց չի ընդունում։

Բայդենի առողջական վիճակի շուրջ քննարկումները ակտիվացան հունիսի 27-ին կայացած նախընտրական դեբատներից հետո։ Դրանից հետո Կոնգրեսի մի շարք դեմոկրատ անդամներ և Դեմոկրատական կուսակցության խոշոր նվիրատուներ կոչով դիմել են նախագահ Բայդենին՝ հորդորելով նրան լքել ընտրապայքարը։

Տեսանյութեր

Լրահոս