Մեր ժամանակ Հայաստանը ոչ թե «խաղեր էր տալիս», այլ հաջողությամբ սեփական խաղն էր խաղում. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Ստյոպա Թորոսյանը նրան հարցրել է.

«Նիկոլը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնում է, բայց Հայաստանը մասնակցելու է NATO-ի գագաթնաժողովին Վաշինգտոնում։ Ի՞նչ հետևանքներ սա կունենա»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Հայաստանը մշտապես համագործակցային հարաբերություններ է ունեցել NATO-ի հետ։ Հայաստան-NATO Անհատական գործընկերության գործողությունների առաջին ծրագիրը (iPAP) ստորագրվել է դեռևս 2007թ.-ին։ Դրանից հետո ևս մեր երկիրը, սեփական շահերից ելնելով, տարբեր ծրագրերով մասնակցել է NATO-ի գործունեությանը։

Մի կարևոր տարբերությամբ․ մենք դա անում էինք ոչ թե ի հաշիվ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության, այլ ի լրումն այդ հարաբերությունների։ Հայաստանը ոչ թե «խաղեր էր տալիս», այլ հաջողությամբ սեփական խաղն էր խաղում։

Վաշինգտոնյան գալիք գագաթնաժողովին այս իշխանությունները ոչ թե Հայաստանի շահերն են առաջ մղելու, այլ շարունակելու են դրանք մսխել՝ ինչպես գեոպոլիտիկ, այնպես էլ՝ հնարավոր երկկողմ (Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ) առումով։

Նկատեցի, որ գագաթնաժողովի առիթով մի շարք փորձագետներ բարձրացնում են Հայկական բանակում հայտնված NATO-ի ստանդարտներով զենքերի համար զինամթերք ձեռք բերելու խնդիրը։ Այս կապակցությամբ չեմ բացառում, որ Նիկոլը կառաջարկի փոխանակել Ուկրաինայի համար նախատեսված NATO-ական զինամթերքի մի մասը սովետական (ռուսական) զինատեսակների համար ժամանակին ՌԴ-ից ստացած զինամթերքով, ինչի կարիքն Ուկրաինան այս պահին ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս