Ֆրանսիայում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները. հայտնի են էքզիթ-փոլերի արդյունքները
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկությունն ավարտվել է։ Բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։
ինչպես գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով BFM TV-ին և Le Figaro-ին, Ifop-ի ներկայացրած էքզիթ-փոլերի տվյալներով՝ ընտրություններում անսպասելիորեն առաջատարն է դարձել ձախերի «Նոր ժողովրդական ճակատը», որը խորհրդարանում կարող է 180-215 մանդատ ստանալ։
Նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան երկրորդ տեղում է և խորհրդարանում կարող է ստանալ 150-175 մանդատ։
Ինչ վերաբերում է Մարին Լը Պենի «Ազգային միությանը», ապա այն երրորդ տեղում է և կարող է միայն 120-150 մանդատի հույս ունենալ։
Քաղաքական ուժերից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամ