Օկուպացված Շուշիում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները․ քննարկել են տարածաշրջանային հարցեր
Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։
Այս մասին իր Х-ում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Շուշայում (Շուշի) Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մենք Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ օգտակար մտքեր ենք փոխանակել դաշինքի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։