Նիկոլի վարչապետությամբ ընտրության գնալուց առաջ ում ուզեն, կալանավորելու են, արևմտյան դեսպանատներն էլ ծափահարելու են. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու պահանջներին, և այն տեսակետներին, որ Նիկոլ Փաշինյանին իրենք են բերել, ուստի, քանի դեռ իրենք են պայքարում նրա դեմ, նա չի հեռանալու, ինչ ճանապարհով պիտի Փաշինյանին հեռացնել:

«Հասարակության մի հատվածի մոտ կա թյուր ըմբռնում, որ ընդդիմադիր 2 խմբակցությունների կողմից մանդատների վայր դնելը կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի: Նման բան գոյություն չունի, եթե ՀՀ սահմանադրության որևէ կետ հնարավորություն չի տալիս ընդդիմադիր խմբակցությունների մանդատների վայր դրման հետևանքով ԱԺ-ն լուծարել: Կասեք՝ բա 2021 թվականին ինչպե՞ս եղավ, 2021 թվականին 3 խմբակցություն պայմանավորվեցին և 3-ն էլ վայր դրեցին մանդատները, այսինքն, վարչապետ չընտրեցին և գնացին նոր ընտրությունների: Դա ընդդիմության կողմից մանդատների վայր դնում չէր, դա Նիկոլի օրակարգն էր, որին մենք դեմ էինք»,- նշեց Շարմազանովը:

Սահմանադրական ճգնաժամ չի կարող լինել, իսկ գուցե քաղաքական ճգնաժամ լինի, ըստ հանրապետական գործչի, այսօր արդեն իսկ կա քաղաքական ճգնաժամ:

«2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է: Եվ բոլոր նրանք, ովքեր կասեն, որ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, ես կասեմ՝ նրանց ուղեղներում է ճգնաժամ»,- շեշտեց ԱԺ նախկին փոխնախագահը՝ հիշեցնելով 2020 թվականից հետո մինչ օրս եղած ընդդիմադիր շարժումների մասին:

Կարդացեք նաև

«Ընդդիմության մանդատների պահումը չի խանգարում նիկոլիզմի հեռացմանը»,- ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ եթե գնանք արտահերթ ընտրությունների Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, լինելու է «դեժավյու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս