Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/imgonline-com-ua-Resize-CYz57zLeFZu.jpg)
Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյի հնագիտական այգում գտնվող Ceii-ի տան պատին ALI բառը փորագրելուց հետո։ Տղամարդը ստիպված կլինի վճարել՝ վնասը վերականգնելու համար։
Այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ միջադեպի մասին զեկուցվել է, որից հետո իրավախախտը բերման է ենթարկվել։
Ըստ աղբյուրի՝ նա ստիպված կլինի փոխհատուցել ճարտարապետական հուշարձանին հասցված վնասը։ Վնասի ստույգ չափը կհայտարարվի տեխնիկական փորձաքննությունից հետո։