 
                        ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել
 
                                    Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Եվգենի Իվանովի խոսքերը։
«Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու հրամաններ են տրվել»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ հյուպատոսության բացումն ակնկալում են իրականացնել մոտ ապագայում՝ մինչև տարեվերջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        