Բաժիններ՝

Ուկրաինական ճգնաժամի լուծումն անհնար է առանց ՌԴ-ի մասնակցության. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովը չի եղել խաղաղության շուրջ բանակցություններ, դրանց անցկացման համար անհրաժեշտ է Ռուսաստանի մասնակցությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«Այս գագաթնաժողովը պաշտոնական բանակցություններ չէր: Ի վերջո, պատերազմը բանակցությունների ճանապարհով դադարեցնելու համար կպահանջվի, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան բարեխղճորեն նստեն բանակցությունների սեղանի շուրջ», – ՄԱԿ-ի նիստում Թոմաս-Գրինֆիլդի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

Հունիսի 15-16-ին Լյուցեռնում տեղի է ունեցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաժողով, որին Ռուսաստանը չի մասնակցել։

Արձագանքելով այդ համաժողովին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ համաժողովը ոչ մի արդյունքի չի հանգեցրել։

Ավելի քան 90 երկրների մասնակցությամբ անցկացված համաժողովի ընթացքում Արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները դատապարտել են Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում, սակայն մի շարք երկրներ չեն միացել վերջնական հայտարարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս