Ես կալանքից չեմ վախենում. Սրբազանը՝ իրեն կալանքի տանել փորձողներին

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց՝ ո՛չ կտտանքներից է վախենում, ո՛չ էլ կալանքից՝ ասելով, որ տեղյակ է՝ իր հետ կապված տարբեր ուսումնասիրություններ են անում, 15 տարվա հաշիվներ են քննում:

«Գետահովիտում մենք մեծ տարածք ունենք, ավերված տարածք, և նախաձեռնել էինք 2020 թվականին քաղցկեղով երեխաների հոգևոր-վերականգնողական կենտրոն կառուցել, գումարները տրվել են, կենտրոնը կառուցված է»,- նշեց նա՝ հավելելով, որ գումարներ մսխելու մեղադրանքների մասով շատ մանրամասներ չի ցանկանում այս պահին ասել, բայցև շեշտել է՝ չափազանց մեծ անակնկալներ է սպասվում այդ գործընթացը սկսողներին՝ ընդհուպ ներողություն խնդրել:

Հավելենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ իրավապահները, կարծես, գտել են Բագրատ Սրբազանի կենսագրությունում թիրախային կետեր, որոնց արդյունքում կարող են Բագրատ Սրբազանի վրա քրեական գործեր «կարել»։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Տավուշի թեմի համագործակցության արդյունքում ստեղծված Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնի մասին, որի ստեղծման հիմքում հենց Բագրատ Սրբազանն է:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս