ԵՄ-ում Հայաստանին և Ուկրաինային ոչ ոք չի սպասում. Մեդվեդև

Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն (ԵՄ), Ուկրաինան եւս մոտ ապագայում դրան չի հասնի, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրացված ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։ Զգալի ուժեր են տեղակայվել Անդրկովկասյան հանրապետությունը եվրատլանտյան ճամբար քաշելու համար»,- «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հոդվածում նկարագրել է Մեդվեդևը կատարվածը:

Նա զգուշացրել է, որ «ոսկու սարեր», այդ թվում՝ անդամակցություն Եվրամիությանը, Երևանին առաջարկում են լիակատար հավատարմության դիմաց։ «Բայց մի խաբեք ձեզ. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային մկան թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ բացել «էլիտայի ակումբի» դռները հայ ժողովրդի առաջ: Հարցրեք նեոբանդերաականներին՝ արդյոք նրանց հաջողվեց անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և նրանք շուտ դա չեն տեսնի: Իսկ ընդհանրապես կտեսնե՞ն», – առաջարկել է մտածել Մեդվեդևը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը որպես օրինակ բերել է Վրաստանը օտարերկրյա գործակալների մասին օրենքով, ինչը դուր չի եկել ԱՄՆ-ին և Եվրամիությանը։ «Եվ ի՞նչ: Արդյունքում՝ պատժամիջոցներ», – հիշեցրել է նա։ «2024 թվականի մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևն իրականում սովորական թղթի կտոր է՝ առանց պարտավորությունների»,- ընդգծել է Մեդվեդևը։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի