Նման իշխանությունը երկար կյանք չունի. Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է. Վազգեն Մանուկյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված վայրագությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ մասնագիտական, ո՛չ իրավական բացատրություն։ Դա հանցանք է, որը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։

Ոստիկանական համակարգը դարձել է մեկ մարդու ապօրինի հրամանների կամակատարը: Եվ հենց երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ուղղորդեց ոստիկաններին կատարելու այդ գործողությունները:

Լրագրող, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ հարձակումը վկայում է այն մասին, որ այս իշխանության թիրախում հատկապես ազգային մտածողությամբ անհատներն են։

Այն իշխանությունը, որը չի հիմնվում իր ժողովրդի արժեհամակարգի վրա, օտարվում է ժողովրդից, և իր միակ հենարանը մնում են ուժային կառույցները։ Իսկ նման իշխանությունը երկար կյանք չունի։

Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, և իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը:

Վազգեն Մանուկյան
ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ
13․06․2024

Տեսանյութեր

Լրահոս