Իրականում ոստիականությունդ արյուն թափելով ու վախ սփռելով նույնիսկ չի կարողանում դրածդ խնդիրը լուծել. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.  «Ո՞նց ես քեզ զգում մարտի 1-ի հակառակ կողմում: Երեկ փախչում ես ԱԺ-ից, հանել տալիս կուսակիցներիդ հարցերը, որ րոպե առաջ դուրս գաս այն զինված ու պաշտպանված թակարդից, հասկանալով, որ իրականում ոստիականությունդ արյուն թափելով ու վախ սփռելով նույնիսկ չի կարողանում դրածդ խնդիրը լուծել:

Այսօր նույնիսկ չես կարողանում որպես վարչապետ գործի գալ ու կառավարության նիստ անել: Փախնում ես ու փախնում:

Բեկման օր էր երեկ: Չորս ժամ թեթև ճնշման արդյունքում և՛ արյուն թափեց վախից, և՛ ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց հենց իր դեմ, և՛ նյարդային կոլապսը ցույց տվեց:

Հիմա ո՞վ ա ում բագաժնիկի մեջ գցելու ենթակա: Պարտվում ես բոլոր պարտիաները: Իսկ մե՞նք, մենք #Համբերատար»

Տեսանյութեր

Լրահոս