ՀԲ-ն նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսված տոկոսները
«Համաշխարհային բանկը» (ՀԲ) փոփոխություններ է կատարել 2024-ի և 2025-ի համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ արված կանխատեսումներում:
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀԲ-ն համաշխարհային տնտեսական աճի համար հունվարին հրապարակած 2.4 տոկոսը բարձրացրել է 2.6-ի, իսկ Թուրքիայի համար արված 3.1 տոկոսը նվազեցրել է 3 տոկոսի:
Թուրքիայի տնտեսության համար հաջորդ տարվա՝ 2025-ի համար արված կանխատեսումների տվյալներում էլ արված փոփոխության համաձայն՝ նախանշված 3.9 տոկոս աճը նվազել է՝ հասնելով 3.6 տոկոսի: