Հայաստանը 2023թ. 46 անգամ ավելացրել է ՌԴ-ին հովանոցների և ռետինե կոշիկների մատակարարումը

Հայաստանն ու Իտալիան 2023 թվականի արդյունքներով ներառվել են Ռուսաստանին անձրևից պաշտպանող ապրանքների՝ հովանոցների և ռետինե կոշիկների գլխավոր մատակարարների եռյակում, իսկ առաջին տեղում նախկինի պես Չինաստանն է։ Նման հաշվարկ է արել ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով ՄԱԿ – ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։

Այսպես, անցյալ տարի Չինաստանը 7-րդ տարին անընդմեջ դարձավ անձրևից պաշտպանվելու համար նախատեսված ապրանքների՝ անձրևանոցների և ռետինե կոշիկների գլխավոր արտահանողը Ռուսաստան՝ մատակարարելով 30,5 միլիոն դոլարի ապրանք։ Չինաստանից բացի եռյակումենՀայաստանն ու Իտալիան, որոնք դուրս են մղել Ղրղզստանին ու Ուզբեկստանին։

Հայաստանից արտահանումը հասել է 2,9 մլն դոլարի, իսկ Իտալիայից՝ 1,2 մլն դոլարի։

Ընդ որում, ելնելով վերջին հասանելի տվյալներից, հիմնական մատակարարների թվում կարող էր հայտնվել նաև Բելառուսը, սակայն այն չի բացահայտել 2022 և 2023 թվականների տվյալները։

2021 թվականին Բելառուսը երրորդ տեղն է զբաղեցրել ՌԴ մատակարարումներով՝ 3,1 միլիոն դոլարի արտահանմամբ։

Ռուսաստանցիներին հովանոցների և կոշիկների հիմնական մատակարարների հնգյակը եզրափակում են Ուզբեկստանն ու Լիտվան, որոնք անցյալ տարի դրանք արտահանել են համապատասխանաբար 711 հազար և 698 հազար դոլարի չափով:

Նրանց հաջորդում են Ղրղզստանը (531 հազար դոլար), Էստոնիան (425 հազար դոլար), Լեհաստանը (253 հազար դոլար), Գերմանիան (205 հազար դոլար) և Բուլղարիան (159 հազար դոլար):

Անցյալ տարվաընթացքում Ռուսաստան անձրևից ապրանքների մատակարարումներն ամենից շատ ավելացրել են Հայաստանը՝ գրեթե 46 անգամ, Բուլղարիան՝ 2 անգամ և Լեհաստանը՝ 1,9 անգամ։

Ռուսաստանի կողմից անձրևից ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալները 2023 թվականին աճել են 7,6 անգամ՝ արժեքային արտահայտությամբ կազմելով 38,2 միլիոն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930