Խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը․ իմ մտքերը նրա հետ են․ Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/31971_b.jpg)
Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված աղաղակող հարձակումը։
Այս մաին թվիթերի իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։
«Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Կոպենհագենում տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։