#ՀԻՄԱ։ Քննվում է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին կալանավորելու միջնորդությունը։ #ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամ Ժորա Ավետիսյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության հարցը:
Ժորա Ավետիսյանը մեղադրվում է օրեր առաջ Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մոտ ոստիկանության կողմից հրահրված անկարգությունների ժամանակ «խուլիգանություն» կատարելու մեջ:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ժորա Ավետիսյանին անհայտ անձինք ոստիկան ներկայանալով՝ բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ:
Ավելի ուշ 168.am-ին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ Ժորա Ավետիսյանը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել և ներկայացվում է Քննչական կոմիտե: