Բաժիններ՝

Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում մշտական ​​հրադադար չի կարող լինել, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Նշվում է, որ այս հայտարարությամբ Նեթանյահուն կասկածի է տակ է դնում հրադադարի առաջարկի առանցքային մասը, որն ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայելն է արել:

Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելն առաջարկել է գործարք կնքել, որը ներառում է նախնական վեցշաբաթյա զինադադար՝ իսրայելական ուժերի մասնակի դուրսբերմամբ և որոշ պատանդների ազատմամբ:

Այնուամենայնիվ, հունիսի 1–ին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկացած գաղափար, թե Իսրայելը կհամաձայնի մշտական ​​հրադադարի ՝ նախքան ՀԱՄԱՍ–ի ռազմական և կառավարման կարողությունների ոչնչացումը, հաջողելու շանս չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս