Բաժիններ՝

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն եղբայր իր պառավ մոր հետ ճանապարհ էր գնում: Երբ հասան գետի մոտ, մայրը չկարողացավ անցնել գետը, և որդին, հանելով իր թիկնոցը, փաթաթեց ձեռքերին և այդպես վերցնելով մորը` անցկացրեց մյուս ափը:

Մայրը նրան հարցրեց. «Որդյա՛կ, ինչո՞ւ ծածկեցիր քո ձեռքերը»:

Նա պատասխանեց. «Կնոջ մարմինը հուր է, և քո մարմնի հետ շփումը իմ մտքում կարթնացներ այլ կանանց հիշողությունը. դրա համար այդպես արեցի»:

Տեսնո՞ւմ ես, որ մինչև իսկ սեփական մոր հանդեպ այսպիսի հաստատակամություն ունի ճշմարիտ մենակյացը:

Կարդացեք նաև

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս