Բաժիններ՝

Մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին

Իտալական Il Giorno պարբերականի փոխանցմամբ՝ երեկ մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհի, իտալուհի Մարիա Ռադաելին: Դա տեղի է ունեցել նրա 114-ամյակը բոլորելու նախօրեին:

Մարիա Ռադաելին ծնվել է 1899 թվականի ապրիլի 3-ին, Իտալիայի Լոմբարդիա շրջանում: Նա 40 տարի աշխատել է մետաքսամանական (մետաքս մանելու) գործարանում: Ռադաելին ունի երկու որդի: 1974 թվականից նա բնակվում էր Նովատե-Միլանեզե քաղաքում:

Ռադաելին հանդիսացել է միլանյան «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ակտիվ երկրպագու: Իր 113-ամյակի ժամանակ Ռադաելին մեծ միջոցառում է կազմակերպել ֆուտբոլային ակումբի ղեկավարության ու երկրպպագուների մասնակցությամբ:

«Ինտերը» Ռադաելիի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին: Այդ ակումբը հիմնադրվել է 1908 թվականին՝ Ռադաելիի 9 տարին բոլորելուց քիչ առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս