Արթուր Միրանյանը 23 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու
Հայաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկուն «Նոա»-ի հարձակվող Արթուր Միրանյանն է:
Հարձակվողը դարձավ նաև IDBank Պրեմիեր լիգայում «Նոա»-ի պատմության լավագույն ռմբարկուն: Միրանյանի արդյունքը լավագույնն է վերջին 17 առաջնություններում:
Հայ ֆուտբոլիստներից վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշ ունեցել է «Բանանց»-ի հարձակվող Արամ Հակոբյանը, որը 2006թ. առաջնությունում հեղինակել էր 25 գոլ: