Սույն թեզը «հաջողությամբ» փորձարկվեց Արցախի ժողովրդի էթնիկ զտման և բռնի տեղահանության ժամանակ. Մուշեղ Մկրտչյան
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ, դիվանագետ Մուշեղ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին, գրել է.
«Անդրադառնալով Փաշինյանի երեկվա ուղերձի՝ ոմանց գնահատականով խորիմաստ բովանդակության ողջ սնանկությանը, հիշեցնեմ 1915-ի ցեղասպանության ժամանակ «դեպորտացիայի» պահանջին հնազանդվելու կոչ անողների տրամաբանությունը.
«Հայ ժողովուրդը ապստամբելու, դիմադրելու ռեսուրս չունի։ Անհնազանդությունը կգրգռի թուրքական իշխանությանը և հետևանքները ճակատագրական կլինեն։ Ճիշտը հնազանդվելն ու գաղթելն է ուր ասկյարները կտեղափոխեն»:
Բովանդակային տրամաբանության առումով զուգահեռն ակնհայտ է, ինչն իր հերթին բացահայտում է ցեղասպանության պատմության աղավաղման անհրաժեշտությունը։ Որովհետև առանց պատմության աղավաղման «լեգիտիմ» սահմանների և անվտանգության փաշինյանական թեզը ոչ մի քննադատության չի դիմանա։
Ավելացնեմ, որ սույն թեզը «հաջողությամբ» փորձարկվեց Արցախի ժողովրդի էթնիկ զտման և բռնի տեղահանության ժամանակ ՀՀ իշխանության անգործության և դրան նախորդող ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ Փաշինյանի հայտնի սաբոտաժի (Արցախի ժողովրդին այս պահին վտանգ չսպառնալու ուղերձը) միջոցով։