«Անորա» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:
Այս մասին տեղեկացրել է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Այլևս սա պատմական փաստ է… Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմn` «Անորա»-ն, Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։ Քիչ առաջ կայացավ պրեմիերան, դահլիճը ջերմ ընդունեց։ Ֆիլմի հիմնական դերասանական կազմում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը>,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ: