Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը կարևորել է բարձր և բարձրագույն մակարդակով իրականացվող երկկողմ փոխայցելությունները և ընդգծել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:
Քարտուղարը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տնտեսական ոլորտի զանազանեցման քաղաքականությունը և էներգետիկայի ոլորտում իրականացվող փոխգործակցությունը: Վերոնշյալի համատեքստում գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երկրի կայունությանն ու անվտանգությանը: