Աբդուլլահ Գյուլի կինը Ռիգայում սայթաքել է ինքնաթիռից իջնելիս (տեսանյութ)
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ՝ Հայրունիսա Գյուլի հետ երեկ պաշտոնական այցով ժամանել է Լատվիա:
Ռիգայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռից իջնելիս Գյուլի կինը սայթաքել է թաց աստիճաններին և քիչ է մնացել ընկնի: Սակայն այդ պահին նրան օգնության է հասել նրա ամուսինը՝ բռնելով նրա ձեռքը:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը Հայրունիսա Գյուլի (Օզյուրթ) հետ ամուսնացել է 1980 թվականի օգոստոսի 21-ին: Նրանք ունեն երեք երեխա: