Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է», – նշել է ԱԱԾ-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց

Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը: Նախօրեին այնտեղ էին ժամանել սահմանապահները, որոնք պետք է տեղակայվեին նոր գծված սահմանի երկայնքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031