Ես վախենում եմ երկիր կորցնելուց. վախից եմ այստեղ. երգիչ Վիգեն Հովսեփյան
«Ակնկալում ենք ու հույս ունենք, ինչպես մտածում է ազգի մեծամասնությունը, որ այս շարժումը կավարտվի ճշմարտության հաղթանակով։ Հույս ունենք, որ կկարողանանք փոխել այն էջը, որը երկրին տանում է դեպի պարտություն և պետականության կորստի»,- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի և մշակույթի ոլորտի գործիչների հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց երգիչ Վիգեն Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ ինչպես մշակույթի գործիչները, այնպես էլ ամբողջ ազգը պետք է կանգնի շարժման կողքին, եթե ցանկանում են չկորցնել պետությունը։
«Վստահ եմ՝ այն ճանապարհով, որով գնում է այսօրվա իշխանությունը, տանում է դեպի պետականության կորուստ։ Մի փոքր հույս որ կա՝ դա իշխանությունների փոփոխությունն է, որը կարող է ինչ-որ ձևով այս ամենը փոխել։
Ես վախենում եմ, դրա համար եմ այստեղ, ես ավելի շատ վախենում եմ պետականություն կորցնելուց։ Արվեստն ու մշակույթը մղվում է երկրորդ պլան, երբ չկա հայրենիք ու պետականություն, մեր երաժշտությունը որևէ մեկին պետք չէ, երբ մենք չունենանք պետականություն։ Ես այդ վախից եմ այստեղ»,- շեշտեց Վիգեն Հովսեփյանը։
Նա ընդգծեց, որ Բագրատ սրբազանի հետ հանդիպման գնացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իր աջակցությունը հայտնելու նպատակով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում