Հաջորդ վարչապետը պետք է լինի հանրության ճնշող մեծամասնության համար ընդունելի գործիչ. Հարությունյան

Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշել է, որ քննարկման օրակարգում են ներկա իրավիճակի առանձնահատկությունները, մարտահրավերները և այն քայլերը, որոնք կարող են՝ եթե ոչ չեզոքացնել, գոնե մեղմել այդ մարտահրավերների ազդեցությունը: Խոսքը մեր սահմաններին ձևավորված սպառնալիքների մասին է, ինչպես նաև՝ տարածքային ամբողջականության և անվտանգության համատեքստում գոյություն ունեցողների:

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, կամ՝ ում է տեսնում նախկին վարչապետն այդ դերում, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Վարչապետի թեկնածուն կամ ապագա վարչապետը պետք է լինի հանրության ճնշող ուժերի կողմից անվերապահելի ընդունելի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս