Ոչնչացման վտանգի տակ է Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Monumentwatch.org-ն ահազանգում է, որ ոչնչացման վտանգի տակ է Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցվել էր 2002 թվականին:

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ Համբարձումն էր, ամբողջությամբ ծածկված է տախտակամածներով և ծածկերով: Հաշվի առնելով Բերձորի եկեղեցու նախադեպը, նույն ճակատագիրը սպառնում է նաև Աղավնոյի եկեղեցուն»։

Կայքը հիշեցրել է, որ վերջերս արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան ավերումը եկեղեցին ամբողջությամբ ծածկվել էր տախտակամածներով և ծածկերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031