«Մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են». Վահե Ղալումյանը՝ Բագրատ սրբազանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, որը Տավուշի մարզից է, ծիծաղելի է համարում Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթ հայտարարելու գործընթացը։
«Իմփիչմենթի օրակարգ չկա, գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Գործընթաց էլ չկա, տեսնում եմ, որ շարժումը մարում է»,- ասաց Ղալումյանը։
Նա ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ է խմել, հաց էլ է կերել. «Մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են»։