10 կարմիր բերետավորներ բերման են ենթարկել 15-ամյա պատանուն
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով.
«Այս տեսանյութում շուրջ 10 կարմիր բերետավոր բերման են ենթարկում 15-ամյա պատանուն։ Պատանին տարվել էր Շենգավիթի ոստիկանության բաժին։
Երեք հրաշալի ժամ անցկացրի անչափահասի հետ և
1․ Ի՞նչ տեսա․ ապշեցնող հաստատակամություն ու համարձակություն։
2․ Ի՞նչ հասկացա․ եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել։
Երեխան ազատության մեջ է»։