Բաժիններ՝

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը  գալով նրա մոտ` ասաց.

«Գնա՛նք մեր խուցը, եղբա՛յր»:

Նա պատասխանեց և ասաց` չեմ գա, իսկ նա աղաչեց ու ասաց. «Ինչո՞ւ չես գալիս, ի՛մ եղբայր»:

Նա ասաց. «Նրա համար, որ մեղքի մեջ ընկա»:

Կարդացեք նաև

Իսկ եղբայրը, կամենալով շահել նրա հոգին, սկսեց երդվել և ասաց. «Ես ևս, երբ բաժանվեցի քեզնից, այդպիսի բանի մեջ ընկա. սակայն ե՛կ գնանք և ապաշխարե՛նք, քանզի Աստված իշխանություն ունի թողություն տալու մեզ»:

Եվ վերադառնալով իրենց խցերը` պատմեցին ծերերին, թե ինչ փորձություններ պատահեցին իրենց:

Ծերերը նրանց ապաշխարության կարգ սահմանեցին, և մյուս եղբայրը նույնպես ապաշխարում էր մեղանչած եղբոր հետ, իբր` ինքն էլ էր մեղանչել: Եվ Աստված, տեսնելով նրա սիրո ապաշխարությունը, քիչ ժամանակ անց տեսիլքով հայտնեց ոմն ծերի նրանց գործերը՝ ասելով.

«Անմեղի սիրո համար թողություն արեցի մեղանչածին»: Այս է սեփական անձը եղբոր համար զոհաբերելը:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս