Հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար

Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը։

«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024 թ․-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։

Նիկոլյանը համոզված է, որ իր մուտքը Հայաստան արգելելը քաղաքական հարց է։ Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար:

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում

Տեսանյութեր

Լրահոս