Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն Ադրբեջանին և Թուրքիային կոչ է անում զորակցել Փաշինյանին և դիտարկել՝ Հայաստան սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը. Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է, որ ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է. ««Եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը:
Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանը աջակցելու համար»։
Ինչպես նախկինում` Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց»։