Տապակած ռուլետներ՝ պանրով ու բեկոնով
                                    Բաղադրիչները՝
- 300 գ բեկոն
 - 300 գ պինդ պանիր
 - 1 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
 - 1 հատ ձու
 - 2 ճ.գ. կաթ
 - 2 ճ.գ. մանրացրած չորահաց
 - 2 բաժակ ձեթ
 - ռեհանի 6 տերև
 
Պատրաստման եղանակը
Բեկոնն ու պանիրը երկար կտորներով կտրատեք:
Բեկոնի յուրաքանչյուր կտորի վրա կտրտած մաղադանոս լցրեք, ծածկեք պանրի երկար կտորով, ռուլետի ձևով փաթաթեք, ամրացրեք փայտիկով:
Ձուն հարեք, ավելացրեք կաթին, խառնեք:
Ռուլետները թաթախեք կաթի ու ձվի խառնուրդի, ապա մանրացրած չորահացի, հետո նորից ձվի խառնուրդի, ապա կրկին չորահացի մեջ ու տապակեք ձեթ լցրած թավայի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ռուլետները հանեք թավայի միջից, դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:
Մատուցելիս ռուլետները ձևավորեք ռեհանի տերևներով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    