Բաժիններ՝

Շանթ Սարգսյանը Dubai Open-ի շախմատային մրցաշարի առաջատարներին զիջում է կես միավոր

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

Masters մրցաշարի երրորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կիսել է միավորը, Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել, իսկ Շանթ Սարգսյանը առավելության է հասել ղազախ մրցակցի նկատմամբ:

Հաղթանակ է տոնել նաև Էրիկ Գասպարյանը:

Այժմ Շանթ Սարգսյանն ունի 2,5 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորով:

Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031