ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին

Մայիսի 3-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում մեկնարկել է «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ակտիվ փուլը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից;

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը մասնակցել է զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը:

ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասը շնորհավորել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ ռազմաբժշկական զորավարժությունը հրաշալի հնարավորություն է՝ բարիդրացիական և գործընկերային միջավայրում միմյանցից սովորելու և գիտելիքներով, փորձով փոխանակվելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու համար:

Բազմազգ զորավարժության հիմնական նպատակը համաժամանակյա գործողությունների շրջանակում գործնական հմտությունների կատարելագործումն է, որը միտված է բարձրացնելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների բժշկական ապաhովման համակարգերի փոխգործակցության արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրների և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031