Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Putin-2.png)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսներին և ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի կապակցությամբ: Այս մասին գրում է Կրեմլի կայքը:
Նա ընդգծել է, որ Սուրբ Զատիկը, որը նշում են ողջ աշխարհի քրիստոնյաները, մարդկանց սրտերում արթնացնում է ամենաբարի զգացմունքները, նրանց ուրախություն և հույս է տալիս և ամրացնում հավատը։