Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների:

Ոչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ և իշխանության ներսում գտնվող ու դեռևս դիմադրություն ցույց տվող անձինք պետք է գիտակցեն, որ այս դժոխքը մի օր ավարտվելու է, իսկ իրենց չարագործությունների ռեսուրսը մի օր սպառվելու է:

Որքան այս պարզ ճշմարտությունը շուտ գիտակցեն այնքան իրենց համար լավ:

Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031