Եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական պարտքով, ապա դա կլինի դոլարի վերջը. Իլոն Մասկ
Իլոն Մասկը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական պարտքով, ապա դա կլինի դոլարի վերջը։
«Մենք պետք է ինչ-որ բան անենք մեր պետական պարտքի հետ կապված, այլապես դոլարը ոչինչ չարժե»։
Հիշեցնենք, որ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակաշրջանում ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է աննախադեպ ծավալների՝ ավելի քան 34,4 տրիլիոն դոլարի։
2024 թվականին այն կգերազանցի երկրի ՀՆԱ-ի 123%-ը։