«Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս, որ փրկվեց 1915 թ. ցեղասպանությունից ու չնայած հայրենազրկմանը, Մուշից հետո իր կյանքը վերսկսեց Հայաստանի այս հատվածում:
Հպարտ եմ, որ իր սերունդն եմ ու ժառանգը: Ու ինձանից ոչ մի կապիտուլյանտ այդ գիտակցությունը չի կարող խլել:
Իսկ քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն: Ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար»: