![](/banners/BeFunky-design.jpg)
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1135574.jpg)
Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան հրահանգել է ստեղծել հատուկ ստորաբաժանում՝ «Իսլամական պետության» և մյուս խմբավորումների դեմ պայքարելու համար:
Նշվում է, որ Afghanistan International լրատվական հարթակի համաձայն՝ թալիբների առաջնորդը խմբավորման ռազմական հանձնաժողովին ուղղված նամակում կարգադրել է «Թալիբան»-ի գործազուրկ զինյալներին մոբիլիզացնել այս ստորաբաժանման մեջ:
Ըստ հրապարակման՝ ստորաբաժանումը հանդերձված կլինի ժամանակակից տեխնիկայով, այն գործողություններ կանցկացնի խմբավորման կողմից ձեռք բերված հետախուզական տեղեկատվության հիման վրա։
Ներքին գործերի նախարարությունը դիմել է Աֆղանստանի նահանգային իշխանություններին՝ պահանջելով պատրաստել գործազուրկ թալիբների ցուցակը։ Հրատարակությունը նշում է, որ թալիբների առաջնորդները մտահոգված են ԻՊ-ին և այլ խմբավորումներին գործազուրկ գրոհայինների միանալու հանգամանքից։