![](/banners/BeFunky-design.jpg)
Ժամանակն է «դեն նետել անհիմն հիշողությունները»․ Էրդողանը՝ Հայաստանին
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/Nikol-erdoxan.jpg)
«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար», – ըստ Anadolu գործակալության՝ Իրաքից վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողներին ասել է Ռեջեփ Էրդողանը։