«Wolksvagen»-ը Թալինի տարածքում գլխիվայր շրջվել է. աղջիկ վարորդն ու 4 աղջիկ ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Սիրանուշ Սողոյանը, վարելով «Wolksvagen Vento» մակնիշի՝ 17 ՍՍ 549 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում՝ Պարտիզակ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Ս. Սողոյանն ու ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչներ 29-ամյա Լուսինե Սարգսյանը, 33-ամյա Իվետա Պողոսյանը և 30-ամյա Կարինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 4 վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս