ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները լավագույն շրջանը չեն ապրում ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, և օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի խոսքերը։
«ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները լավագույն շրջանը չեն ապրում։ Այնուամենայնիվ, Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով»,- նշել է նա։