Բաժիններ՝

Օտար ընկերությունները Վրաստանի նավթային ոլորտում կներդնեն 150 միլիոն դոլար

Bussines Грузия-ի փոխանցմամբ՝ օտարազգի ներդրողները Վրաստանում նավթի հետախուզման ու արդյունահանման ոլորտում ներդնելու են նվազագույնը 150 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Վրաստանի նավթի ու գազի ազգային գործակալությունը:

2012 թվականին Վրաստանում նավթի որոնման ու արդյունահանման աշխատանքների վրա ծախսվել է 68 միլիոն դոլար: Համապատասխան աշխատանքներն իրականացնում են մի շարք օտար ընկերություններ, այդ թվում նաև ամերիկա-բրիտանական Blake Oil and Gas ընկերությունը: Վերջինս հիմնականում նմանատիպ աշխատանքներ է իրականացնում Կախեթի շրջանում (Արևելյան Վրաստան):

Իսկ ահա հնդկական Jindal Petroleum ընկերությունը գործունեություն է ծավալել Վրաստանի մի շարք շրջաննեում և նախորդ տարվա աշնանն իրականացրել է պլանավորած 10 հորատումներից 8-ը: Հնդկական ընկերության տվյալներով՝ յուրաքանչյուր հորատումը պահանջում է 5-20 միլիոն դոլարի ներդնում:

Ներկայումս Վրաստանում տարեկան արդյունահանվում է 50.000 տոննա նավթ: Սակայն Վրաստանում չկան նավթավերամշակման հզորություններ, և արդյունահանված հում նավթն ամբողջովին ուղարկվում է արտերկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս