Բաժիններ՝

24-ամյա Վազգեն Մ.-ն հայտնաբերվել է

Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Արարատի մարզի Արարատ բնակավայրի Վարդանյան փողոցում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Վազգեն Մ.-ն:

Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս