18-ամյա վարորդը «Porsche Cayenne»-ով բախվել է «09»-ին. կան վիրավորներ. քննիչը փորձում էր թաքցնել «Porsche»-ի վարորդին (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տերյան փողոցի 66 շենքի բնակիչ 18-ամյա Գոռ Սահակյանը, վարելով «Porsche Cayenne» մակնիշի՝ 99 ՕՕ 898 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ.-ի հատվածում բախվել է իր առջևով ընթացող՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ 51-ամյա Խաչիկ Առաքելյանի վարած՝ «ՎԱԶ 21-09» մակնիշի՝ 31 ՏՏ 397 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Porsche Cayenne»-ի հարվածի արդյունքում «09»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով Մասիսի հիվանդանոցի շտապ-օգնության բրիգադը «09»-ի վարորդ Խ. Առաքելյանին և նրա ուղևոր 51-ամյա Ռուզաննա Հակոբյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել է Մասիսի հիվանդանոց:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Պավել Եղիազարյանը, ով, իմանալով «Porsche»-ի վարորդի տվյալներն ու իր մոտ ունենալով վարորդի փաստաթղթերը, ստում էր, թե չունի վարորդի տվյալները, քանի որ վարորդին տեղափոխել են հիվանդանոց:

Սակայն հետո Գ. Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես է նա թաքուն «Porsche Cayenne»-ի վարորդին կանչում՝ ինչ-որ թղթեր ստորագրելու:

NbHY3N4oKTUUrq3YPHcV_tn dYv9S22Jnk1Cy69dZDfB_tn
hBYMpHIIcama8Gp0JTiJ_tn
lcXiKCkqeKVXixKZLDyI_tn w3yJmwKusU0TXrql8WMQ_tn
GCP2xOzMTmYxw6KdcUb9_tn
kflc1ssSYkZW9q8qs3xk_tn 0BuenaJWYc2K4VQhedPO_tn iWLAWqIhZfd65veXaSkp_tn agUyfoPqtQwPwdtF6LED_tn tgBZEQdibqNGtaoUVB8y_tn nG2KevB5Llxy7TtnFWYN_tn 5i3o6XLZ0chuGuxa3xH6_tn TPSPawovPRbsccntmAmo_tn 2AhJhoHCXgb0qnwNndi0_tn LKun9rk7caDs3PsW7sS7_tn q0IBX6W3aWrcDNk5BBCg_tn ZzMe6cftE7ruJgi1b9TY_tn xvETNoY9fpjMRAh07QQt_tn

Տեսանյութեր

Լրահոս